Աշխարհ

23.09.2015 11:12


Թուրքիայում երկու քուրդ նախարարները հրաժարական են տվել

Թուրքիայում երկու քուրդ նախարարները հրաժարական են տվել

Թուրքիայի ժամանակավոր կառավարությունում ներկայացված «Դեմոկրատական կուսակցություն»–ից 2 քուրդ նախարարները հրաժարական են տվել։ Ինչպես հայտնում է «Anadolu» գործակալությունը, հրաժարական են ներկայացրել ԵՄ հարցերով նախարար Հայդար Քոնդջան և զարգացման նախարար Մուսլյում Դոգանը։

Նրանք այդ պաշտոնները ստանձնել էին օգոստոսի վերջից։

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն իսկ ընդունել է նրանց հրաժարականները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը