Աշխարհ

23.09.2015 10:40


ԵՄ ՆԳՆ ղեկավարները հավանություն են տվել փախստականների վերաբերյալ քվոտաների մասին բանաձևին

ԵՄ ՆԳՆ ղեկավարները հավանություն են տվել փախստականների վերաբերյալ քվոտաների մասին բանաձևին

Եվրամիության երկրների ՆԳՆ ղեկավարները որոշում են ընդունել երկրների միջև փախստականներին տեղաբաշխելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«120 հազ մարդու տեղաբաշխելու մասին որոշում է ընդունվել ԵՄ անդամ երկրների մեծամասնության կողմից»,– հայտարարել են ԵՄ–ում նախագահող Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչությունից։

Ինչպես «Թվիթթերի» իր էջում գրել է Չեխիայի ՆԳՆ ղեկավար Միլան Խովանեցը, դեմ են քվեարկել Չեխիան, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան։ Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել, մյուս երկրները կողմ են քվեարկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման որոշում կայացնելու մասին խնդրել է Փախստականների հարցերով ՄԱԿ գործակալությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը