Աշխարհ

23.09.2015 10:10


Քերրի. «Սիրիայում ռուսական ինքնաթիռները պաշտպանության համար են»

Քերրի. «Սիրիայում ռուսական ինքնաթիռները պաշտպանության համար են»

Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Սիրիայում գտնվող ռուսական ինքնաթիռները պաշտպանական բնույթ ունեն։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

«Ներկայումս մենք ունենք մեր ռազմական փորձագետների եզրակացությունները, որ ռուսական ինքնաթիռների այդ տեսակն իրականում ցույց է տալիս, որ դրանք օգտագործվելու են զորքերին պաշտպանելու նպատակով»,–նշել է Քերրին։

Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ պատրաստ է ՌԴ հետ անհապաղ քննարկել սիրիական խնդիրը։

«The Wall Street Journal»–ն էլ գրել էր, որ ռուսական զինվորականները մեծացնում են իրենց ներկայությունը Սիրիայում լրացուցիչ բազաների կառուցմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը