Լրահոս

23.09.2015 10:00


Պեսկովը հայտարարել է ՌԴ հակամիջոցների մասին երկրի սահմաններին ՆԱՏՕ–ի մոտենալու դեպքում

Պեսկովը հայտարարել է ՌԴ հակամիջոցների մասին երկրի սահմաններին ՆԱՏՕ–ի մոտենալու դեպքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ի ցանկացած մերձեցում Ռուսաստանի սահմաններին կբերի հակամիջոցների գործադրման՝ ազգային անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։ Պեսկովի խոսքերով՝ այդ մասին հաճախ է խոսել նաև նախագահ Պուտինը։

«Այնուամենայնիվ, ՆԱՏՕ–ն չի փոխել և ունակ չէ փոխել իր կոչումը՝ հաշվի առնելով նրա ստեղծման սկզբնական նպատակները. տվյալ դեպքում չպետք է մոռանալ, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է դիմակայության ժամանակներում և դիմակայելու համար, հետևաբար իր գոյության իմաստն այն փոխել չի կարող»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հնարավորության մասին հարցին։

Խոսնակը նշել է, որ ՆԱՏՕ մտնելու ուկրաինական ղեկավարության ծրագրերը «կարեկցանքից բացի՝ այլ բան չեն կարող առաջացնել»։

Ավելի վաղ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն առաջարկել էր Ուկրաինային համագործակցել՝ նշելով, որ «դա լավ այլընտրանք է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը»։

«Կարելի է ՆԱՏՕ–ի անդամ չլինել, բայց հաջողությամբ համագործակցել»,–ասել էր Սթոլթենբերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը