Աշխարհ

23.09.2015 09:50


Սպիտակ տունը հետաքրքրված է ԻՊ դեմ պայքարելու ՌԴ «ազդանշաններով»

Սպիտակ տունը հետաքրքրված է ԻՊ դեմ պայքարելու ՌԴ «ազդանշաններով»

ԱՄՆ իշխանություններին հետաքրքրել են Մոսկվայի՝ Վաշինգտոնին ուղարկած «ազդանշանները»՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու ՌԴ պատրաստակամության վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Սիրիայում Ռուսաստանի իրական նպատակները հայտնի չեն, բայց մենք առաջվա նման հետաքրքրված են ՌԴ ուղարկած ազդանշաններով, որ նրանք պատրաստ են կառուցողական աջակցություն ցուցաբերել միջազգային կոալիցիային՝ թուլացնելու և ոչնչացնելու «Իսլամական պետությունը»։ Նրանք ասում են, որ կիսում են այդ նպատակը, իսկ մենք պատրաստ ենք ողջունել այն գործողությունները, որոնք կհամապատասխանեն այդ հռետորաբանությանը»,–հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը