Սիրիացի փախստականների առաջին խումբը Մեծ Բրիտանիա է հասել
20 հազ սիրիացի փախստականների առաջին խումբը Մեծ Բրիտանիա է հասել։ Այս մասին գրում է «Բի–Բի–Սի»–ն՝ Բրիտանիայի ՆԳՆ–ին հղումով։
Իշխանությունները չեն հայտնել փախստականների ճշգրիտ թիվը և երկրի այն վայրերը, որտեղ պիտի տեղավորեն նրանց։
Փախստականներն ապաստան կստանան, բժշկական օգնության և կրթության հասանելիություն, ինչպես նաև կարող են աշխատել երկրում գտնվելու առաջին իսկ օրվանից։ Այս բոլոր հնարավորություններն ընձեռվում են վերաբնակեցման կառավարական ծրագրի շրջանակներում։
Վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մարդիկ կշարունակեն Մեծ Բրիտանիա ժամանել Սիրիային մոտ գտնվող երկրների փախստականների ճամբարներից։ Նա նշել է, որ Բրիտանիան կընդունի առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամ երեխաներին, բռնաբարված ու տանջանքների ենթարկված կանանց և տղամարդկանց։
Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, որ իր երկիրը մինչև 2020թ. 20 հազ փախստական կընդունի։ Նման թվի հասնելու համար Բրիտանիան պետք է ամսական մոտ 400 փախստական ընդունի։

7or.am