Լրահոս

22.09.2015 17:52


Բենզին է լցրել կնոջ վրա, սպանության սպառնալիքներ տվել

Բենզին է լցրել կնոջ վրա, սպանության սպառնալիքներ տվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 09.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 09.50-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ` 1980 թ. ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, բենզինը լցրել վերջինիս վրա և անկողնու մեջ, սպանության սպառնալիքներ տվել, ինչից հետո ձեռքին եղած կրակայրիչով փորձել է այրել, սակայն Սուսաննա Գ.-ի որդին` 2003 թ. ծնված Գոռ Գ.-ն, և մայրը` Գրետա Հ.-ն, միջամտել են, ձեռքից գցել են կրակայրիչն ու նրան դուրս հանել ննջասենյակից:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը