Լրահոս

22.09.2015 16:42


Կոնգրեսի և ՀԺԿ-ի համատեղ հայտարարությունը

Կոնգրեսի և ՀԺԿ-ի համատեղ հայտարարությունը

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, քաղաքական մի ակցիայից հետո բանդիտների մի խմբի կողմից դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Ըստ նրա տված տեղեկությունների՝ նրանք բացահայտ հայտարարել են, որ ազատամարտիկին պատժում են նրա հակաիշխանական վարքագծի համար։

Առաջին անգամ չէ, որ, հատկապես ռեժիմին ընդդիմադիր ազատամարտիկներ նման նենգ հաշվեհարդարի են արժանանում։ Ոչ վաղ անցյալում բանդիտական նման խմբերի թիրախ են դարձել Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը եւ ուրիշներ։ Եւ, որպես օրինաչափություն, դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմն զգում է, որ կարող է կորցնել ոտքի տակի հողը։ Այսօր հենց այդ վիճակն է ստեղծվել, երբ ողջ ժողովուրդը համոզված է, որ իշխանության նախաձեռնած սահմանադրական ավանտյուրան Ս. Սարգսյանի իշխանության հավերժացման խնդիր է լուծում, ու կտրուկ դեմ է դրան։

Մենք դատապարտում ենք ահաբեկչական նման զազրելի միջոցների դիմելու գործելակերպը, որով փորձ է արվում երկրում խորացնել վախի մթնոլորտը։ Հասարակության վրա դա տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենալու։ Սահմանադրությունը փոխելու միջոցով պետական հեղաշրջման, իշխանության յուրացման այս փորձը ռեժիմին չի հաջողվելու։

Հայ ազգային կոնգրես, Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը