Ուորլիք. «Հույս ունենք, որ Սարգսյանն ու Ալիևը կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում ու շփման գծում լարվածության նվազեցման հարցում այս տարի իրենց հաջողվել է առաջընթաց գրանցել։ Այդ մասին նա ասել է «Trend» գործակալությանը տված հարցազրույցում։
Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը համանախագահներն անհամբերությամբ են սպասում։ Այդ ժամանակ նախապատրաստվելու է Սարգսյան–Ալիև առաջիկա հանդիպումը։
«Հույս ունենք, որ վերջինները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Միշտ պատրաստ ենք կազմակերպել նրանց հանդիպումները»,-ասել է Ուորլիքը։
Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այլ ոլորտներում առկա տարաձայնություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում սերտորեն համագործակցում են.
«Որպեսզի հասնենք կարգավորման, ինչը կվերափոխեր Հարավային Կովկասը»։

7or.am