Խուզարկություններ ոստիկանության Մաշտոցի բաժնի վարչական տարածքում
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1957 թ. ծնված Լյովա և 1981 թ. ծնված Ալիկ Բ.-երի տանը: Խուզարկությունից առաջ նրանց առաջարկվել է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը, որից հետո Լյովա Բ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, որի փամփշտանոցում եղել է 1 փամփուշտ, 12 մմ տրամաչափի «FABARM» «CAL 12/76-3 CH-MADE IN ITALY 100%» գրառմամբ 2 հրացան`յուրաքանչյուրի փամփշտանոցում մեկական փամփուշտով: Լյովա Բ.-ի տան այգու հարևանությամբ գտնվող շինությունից հայտնաբերվել է մեկփողանի օպտիկական նշանառության սարքով օդամղիչ հրացան, որի վրա առկա էր «CAL 55 /22/» գրառումը և «CAMO» գրառմամբ տուփ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացանի համար նախատեսված 18 փամփուշտ: Նշված զենք-զինամթերքը եղել է առանց համապատասխան թույլտվության:
*** Նույն օրը՝ ժամը 12.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Հրաչյա Հ.-ին պատկանող՝ Հ. Աճառյան փողոցի 20 շենքի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 35 փամփուշտ և որսորդական դանակ` «STENIESS STILL» գրառմամբ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Խուզարկություններ ոստիկանության Մաշտոցի բաժնի վարչական տարածքում
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1957 թ. ծնված Լյովա և 1981 թ. ծնված Ալիկ Բ.-երի տանը:
Խուզարկությունից առաջ նրանց առաջարկվել է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը, որից հետո Լյովա Բ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, որի փամփշտանոցում եղել է 1 փամփուշտ, 12 մմ տրամաչափի «FABARM» «CAL 12/76-3 CH-MADE IN ITALY 100%» գրառմամբ 2 հրացան`յուրաքանչյուրի փամփշտանոցում մեկական փամփուշտով:
Լյովա Բ.-ի տան այգու հարևանությամբ գտնվող շինությունից հայտնաբերվել է մեկփողանի օպտիկական նշանառության սարքով օդամղիչ հրացան, որի վրա առկա էր «CAL 55 /22/» գրառումը և «CAMO» գրառմամբ տուփ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացանի համար նախատեսված 18 փամփուշտ:
Նշված զենք-զինամթերքը եղել է առանց համապատասխան թույլտվության:
***
Նույն օրը՝ ժամը 12.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Հրաչյա Հ.-ին պատկանող՝ Հ. Աճառյան փողոցի 20 շենքի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 35 փամփուշտ և որսորդական դանակ` «STENIESS STILL» գրառմամբ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: