Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին
Նոյեմբերի 17-ին Բելգիայում եւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ եւ բարձր գնահատել փոխգործակցությունը, մասնավորապես, արտգործնախարարությունների եւ խորհրդարանների միջեւ:
Բելգիայի խորհրդարանի նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորել է 2009թ. հուլիսին ստորագրված ռեադմիսիայի մասին պայմանագիրը եւ ավանդական տնտեսական համագործակցության շարունակականությունը:
Կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ խորհրդարանների դերը էական է տնտեսական համագործակցության խթանման համար: Խորհրդարանական շփման ձեւաչափը նաեւ լայն հնարավորություն է ընձեռում խորհրդականների համար անկաշկանդ եւ ազատ շփումների եւ խորհրդարանական ճկուն դիվանագիտության առումով:
Բելգիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Դեսպան Ադոնցն անդրադարձել է 2010 թվականից Բելգիայի ԵՄ նախագահության շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես առաջնային դիտարկելու կարեւորությանը: Ներկայացնելով Հայաստանի կողմից ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման ընթացքը, դեսպանը նշել է ԵՄ անդամ պետությունների եւ հատկապես նախագահող երկրի աջակցության կարեւորությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների եւ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները սկսելու նպատակով:
Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահեցրել է, որ առկա խոչընդոտների հաղթահարման եւ Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնման պարագայում նշված հարցերը կլինեն բելգիական իշխանությունների ուշադրության կենտրոնում: