Աշխարհ

22.09.2015 15:25


Աճուրդի կհանվի Վան Գոգի կտավը (լուսանկար)

Աճուրդի կհանվի Վան Գոգի կտավը (լուսանկար)

Աշխարհահռչակ նիդեռլանդցի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Ամպրոպաբեր ամպերով բնապատկեր» նկարն աճուրդի կհանվի Նյու Յորքի «Սոթբիս» աճուրդի տանը:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` աճուրդի տան ներկայացուցիչները հայտարարել են, որ նկարի գնահատված արժեքը կազմում է 50-70 մլն դոլար:

Նշվում է, որ կտավում, որը Վան Գոգն ավարտել է մահից մի քանի ամիս առաջ, պատկերված են Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Առլ քաղաքի մերձակա դաշտերը:

««Ամպրոպաբեր ամպերով բնապատկեր» նկարում, որը ստեղծվել է այն ժամանակ, երբ նկարիչը գտնվում էր Առլում իր ստեղծագործական վերելքի գագաթնակետին, արտահայտված է այն հեղափոխական շրջադարձը, որը նկատվում էր Վան Գոգի ստեղծագործական կարիերայի վերջին տարիներին», - նշել են աճուրդի տան մասնագետները:

Աճուրդը նախատեսված է նոյեմբերի 5-ին: Նշվում է, որ բացի «Ամպրոպաբեր ամպերով բնապատկեր» կտավից՝ աճուրդի են հանվելու Վան Գոգի այլ նկարները, ինչպես նաև Պաբլո Պիկասսոյի «Մերկ նստածը» նկարը, որի նախնական արժեքը կազմում է 8-12 մլն դոլար:

Այս և մի շարք այլ ստեղծագործություններ նախկինում պատկանում էին բելգիացի կոլեկցիոներներ Լուիս և Էվելինա Ֆրանկներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը