Եղբայրները բռնաբարել են 39–ամյա կնոջը, ապա հարթաշուրթով քաշել ատամները
Մոսկվայում «ատամնաբույժ» եղբայրները սեռական հմտություն չունենալու համար բռնաբարել են կնոջը և քաշել ատամները։
Իրավապահ մարմինները հետաքննում են Մոսկվայի արևմուտքում մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքը։ «LifeNews»–ի աղբյուրների փոխանցմամբ՝ 2 եղբայր ծանոթացել են Մոսկվայի 39-ամյաբնակչուհու հետ, հրավիրել նրան իրենց տուն, որտեղ մի քանի ժամ շարունակ տանջանքների են ենթարկել կնոջը։
Տուժող Իրինա Ա.–ին հաջողվել է դուրս պրծնել տնից, երբ եղբայրները քնել են, և դիմել ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն բռնաբարել են և մարմնական ծանր վնասվածքներ պատճառել։
Կնոջ խոսքերով՝ եղբայրները տանջել են իրեն երեկոյան ժամը 6–ից մինչև առավոտյան ժամը 8–ը։ Իրինան պատմել է, որ սկզբում ամեն ինչ հանգիստ է եղել, բայց երբ տղամարդիկ հարբել են, սկսել են կպչել իրեն և պահանջել սեռական հարաբերություն ունենալ իրենց հետ։
Հետաքննության տվյալներով՝ 43-ամյա Իլյան և 39-ամյա Ալեքսանդրն առանց ցավազրկման հարթաշուրթով քաշել են կնոջ ատամներից վեցը այն պատճառով, որ նրանց չի գոհացրել կնոջ սեռական հմտությունը, մասնավորապես՝ օրալ քնքշանքները։
Ինքը Իրինան այս պահին հիվանդանոցում է, սակայն հրաժարվել է դեպքի վերաբերյալ մանրամասնություններ հայտնել։
«Ատամնաբույժ» եղբայրներն արդեն կալանավորվել են։ Գործի վերաբերյալ նյութերը հանձնվել են Մոսկվայի Քննչական կոմիտեին։
Եղբայրները բռնաբարել են 39–ամյա կնոջը, ապա հարթաշուրթով քաշել ատամները
Մոսկվայում «ատամնաբույժ» եղբայրները սեռական հմտություն չունենալու համար բռնաբարել են կնոջը և քաշել ատամները։
Իրավապահ մարմինները հետաքննում են Մոսկվայի արևմուտքում մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքը։ «LifeNews»–ի աղբյուրների փոխանցմամբ՝ 2 եղբայր ծանոթացել են Մոսկվայի 39-ամյա բնակչուհու հետ, հրավիրել նրան իրենց տուն, որտեղ մի քանի ժամ շարունակ տանջանքների են ենթարկել կնոջը։

7or.am