Լրահոս

18.11.2009 13:21


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կհեռացվի՞ պաշտոնից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կհեռացվի՞ պաշտոնից

Օրեր շարունակ համառորեն լուրեր էին պտտվում, որ «Բարգավաճ Հայաստան»-ը որոշում է կայացնելու իր կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանին հետ կանչել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ Այսօր այդ լուրերը չհերքեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե կուսակցության ներսում ոչ մի տարաձայնություն չկա, որևէ խնդիր չկա, սակայն չի էլ հերքել ԲՀԿ նախարարին հետ կանչելու լուրերը։ ԱԺ-ում 2010թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարների շարքում ներկա էր նաև Գևորգ Պետրոսյանը։ Լրագրողների խնդրանքով նա դուրս եկավ նիստերի դահլիճից։ Այն հարցին, թե «որքանով են ստույգ լուրերը, թե Դուք ազատված եք աշխատանքից», Գևորգ Պետրոսյանը պատասխանել է. «Եթե հեռացված լինեի՝ այստեղ ի՞նչ էի անում»։

Ի դեպ, այսօր ԲՀԿ-ական նախարարն անընդհատ հայտնվում էր ՀՀԿ խմբակցությունում։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը