Աշխարհ

22.09.2015 20:35


Եվրահանձնաժողովը ողջունում է «Գազպրոմի» հետ համագործակցությունը

Եվրահանձնաժողովը ողջունում է «Գազպրոմի» հետ համագործակցությունը

Էներգամիության հարցով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ կազմակերպությունը ողջունում է հակամենաշնորհային գործով հետաքննության ընթացքում «Գազմպրոմի» հետ համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գոհ ենք հետաքննության հարցով հանձնաժողովի հետ համագործակցության մեջ «Գազպրոմի» կառուցողական ձեռքբերումների համար։ Այսօր մենք նկատում ենք, որ «Գազմպրոմը» ցանկանում է միջոցներ առաջարկել այդ հետաքննության համար», - հայտարարել է Շեֆչովիչը՝ հավելելով, որ անձամբ ինքը, սակայն, դեռ չի ծանոթացել հոլդինգի առաջարկություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը