Լրահոս

22.09.2015 21:15


Խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը

Խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը

Քաղաքացի Ռուստամ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցը խոշտանգել է իրեն՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը հարկադրել է իրեն հետաքննիչի մոտ նախկինում տված բացատրությանը նույնաբովանդակ ցուցմունքներ տալ այն մասին, թե, իբր, անձնական օգտագործման համար թմրամիջոց է ձեռք բերել, որից հյուրասիրելու եղանակով՝ ապօրինի իրացրել է քաղաքացի Ն. Պ.-ին:

Բացի այդ, հիշյալ բաժնի մեկ այլ ոստիկան սպառնացել է իրեն՝ հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 309.1 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը