Սիրիայում աղջիկ է ծնվել՝ ականի բեկորը գլխում (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է «Русская весна»-ն, Հալեպի հիվանդանոցներից մեկի վիրահատարանի սեղանին հղի կին է հայտնվել, որը լուրջ վիրավորվել էր փորի շրջանում: Բժիշկները շտապ կեսարյան հատում են արել: Նորածինը ողջ էր, սակայն նրա գլխում հրետանային ականի բեկոր էր: Բժիշկներին հաջողվել է հրաշքով փրկել աղջնակին և դուրս բերել բեկորը: Թե՛ մոր, թե՛ փոքրիկի կյանքին ներկայումս ոչինչ չի սպառնում: Աղջկան Ամալ են անվանել, ինչը թարգմանաբար «հույս» է նշանակում:
Սիրիայում աղջիկ է ծնվել՝ ականի բեկորը գլխում (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է «Русская весна»-ն, Հալեպի հիվանդանոցներից մեկի վիրահատարանի սեղանին հղի կին է հայտնվել, որը լուրջ վիրավորվել էր փորի շրջանում:
Բժիշկները շտապ կեսարյան հատում են արել: Նորածինը ողջ էր, սակայն նրա գլխում հրետանային ականի բեկոր էր:
Բժիշկներին հաջողվել է հրաշքով փրկել աղջնակին և դուրս բերել բեկորը:
Թե՛ մոր, թե՛ փոքրիկի կյանքին ներկայումս ոչինչ չի սպառնում:
Աղջկան Ամալ են անվանել, ինչը թարգմանաբար «հույս» է նշանակում:
Աղբյուրը՝ «Zham.am»