Լրահոս

22.09.2015 12:22


Առողջապահության նախարարությունը դատապարտում է վերակենդանացման բաժանմունքում բժշկի հանդեպ կիրառված բռնությունը

Առողջապահության նախարարությունը դատապարտում է վերակենդանացման բաժանմունքում բժշկի հանդեպ կիրառված բռնությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։

Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։

Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության,անառողջմթնոլորտ։

Վստահենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը