Լրահոս

22.09.2015 18:03


Ավանի «Ֆինանսա-բանկային» քոլեջի մոտ այրվել է 150 քմ խոտածածկ տարածք

Ավանի «Ֆինանսա-բանկային» քոլեջի մոտ այրվել է 150 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 21-22-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Ռ. Մելիքյան փողոցում` Հայորդաց տան մոտակայքում այրվել է 300 քմ, Ավան վարչական շրջանի «Ֆինանսա-բանկային» քոլեջի մոտակայքում` 150 քմ, Նորքի այգիներ փողոցի թիվ 219/6 տան մոտակայքում` 150 քմ, Ֆրունզեի փողոցի թիվ 56 հասցեում գտնվող թիվ 65 ավագ դպրոցի մոտակայքում` 200 քմ, Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում` 150 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Արզական գյուղի դաշտերում` 10 հա, Գեղաշեն գյուղից վերա¬դարձի ճանապարհին Կոտայքի և 11-րդ փողոցների միջնամասում` 200 քմ, Չարենցավան քաղաքի Արմաստո գործարանի տարածքում` 1 հա, Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 20 հա, Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի թիվ 26 տան մոտակայքում` 1000 քմ, Քաղսի գյուղում` 1.5 հա, Գետամեջ գյուղի ամառանոցների վերջնա-մասում` 2000 քմ, Գառնի գյուղի «Իթոլան» կոչվող տնկարանի տարածքում` 1500 քմ, Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի մոտակայքում` 3000 քմ, Տավուշի մարզի Սևքար գյուղի Գիլ լճի մոտակայքում` 2000 քմ, Չորաթան գյուղի հանդամասում` 4000 քմ, Իջևան քաղաքի Մետաղագործների առաջի փողոցում` 300 քմ, Բերդ քաղաքի «Բման» կոչվող հանդամասում` 1.5 հա, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում` 500 քմ, Այգեհովիտ գյուղի հանդամասում` 5 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի 18-րդ թաղամասում` 110 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 2.5 հա, Արարատի մարզի Գոռավան գյուղի ավտոճանապարին` 150 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 1 տան հարևանությամբ գտնվող ձորակում` 150 քմ, քաղաքային գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Վայոց ձորի մարզի Հորս գյուղի «Թամոյի ձոր» կոչվող հանդամասում` 3000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը