Լրահոս

22.09.2015 10:52


Արտակագ դեպք «Արմենիա» բժշկական կենտրոնում. հիվանդը ծեծի է ենթարկել բժշկին, հնչել է կրակոց

Արտակագ դեպք «Արմենիա» բժշկական կենտրոնում. հիվանդը ծեծի է ենթարկել բժշկին, հնչել է կրակոց

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը, արթնանալով, հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին բժիշկներին օգնության են հասել ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան, 23-ամյա Վան Սիմոնյանը, որի ժամանակ հիվանդը, ով հանդիսանում է Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ, 34-ամյա Դանիել Թովմասյանը, ձեռքին եղած մետաղյա ձողով հարձակվում և հարվածներ է հասցնում ոստիկանին՝ նրան նույնպես պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում էին, որ ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել նրա՝ իրենից զենքի հափշտակելու ընթացքը, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել, սակայն դա էլ չի սթափեցրել Դ. Թովմասյանին, ու ստիպված ոստիկանը, պաշտպանելով բժիշկներին և իրեն, կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել Դ. Թովմասյանին:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը