Լրահոս

18.11.2009 12:58

Թուրքիայի վարչապետի ԱՄՆ նախատեսվող այցի ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախագահ Բարաք Օբամայի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը։ Ըստ «Anadolu»-ի այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Նրա խոսքերով, Անկարան իննուրույն է որոշումներ կայացնում և չի վարում իր քաղաքականությունը որևէ երկրի թելադրանքով։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ նախատեսված է դեկտեմբերի 6-7-ը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։