Սպիտակ տուն. «Իրանը սկսել է համագործակցել ՄԱԳԱՏԷ–ի հետ»
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ամերիկյան կողմը տեսնում է՝ ինչպես է Իրանը սկսել համագործակցել ՄԱԳԱՏԷ–ի հետ դեռ մինչև միջուկային խնդրով ձեռք բերված համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Այս մասին գրում է «The Washington Times»–ը։
«Իրանը երկար ժամանակ ընդդիմանում էր ՄԱԳԱՏԷ–ի ցանկացած տեսչության հետ համագործակցելուն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ Իրանն արդեն համագործակցում է այդ տեսչությունների հետ»,–ասել է Էռնեստը՝ հավելելով, որ կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկյա Ամանոյի այցը Փարչին հերքել է քննադատների այն հայտարարությունը, թե «Իրանն ինքն իր նկատմամբ է տեսչական ստուգում անցկացնում», ինչպես նաև այն լուրերը, թե իրանական կողմը կարգելի ՄԱԳԱՏԷ–ի մասնագետների հասանելիությունն իր ռազմական օբյեկտներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ–ն այցելել է մինչ այդ գործակալության համար փակ իրանական ռազմական օբյեկտը Փարչինում։

7or.am