Պետդեպ. «Սիրիայում եռակողմ բանակցություններ չեն կայանա»
ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հերքել է Սիրիայում ԱՄՆ–ի ՌԴ–ի և Իսրայելի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու մասին լուրերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«Ես չէի բնութագրի դրանք իբրև եռակողմ բանակցություններ՝ հնարավոր հակամարտություններից խուսափելու նպատակով»,–ասել է Քիրբին՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ամերիկյան կողմը կուսումնասիրի Սիրիայում ռազմական փոխգործակցության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը՝ հավելելով, որ ներկայումս այդ հարցով միասնական պատասխան չկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն Մոսկվա է ժամանել՝ պարզաբանումներ ստանալու Սիրիայի խնդրով ՌԴ դիրքորոշման վերաբերյալ։

7or.am