Պաշտոնական Մոսկվան և Թեհրանը մտադրություն են հայտնել համատեղ պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։
Համապատասխան հայտարարությունն արվել է մերձավորարևելյան խնդիրներով ռուս–իրանական խորհրդակցության արդյունքների ամփոփումով, որը կայացել էր երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների փոխղեկավարների մակարդակով։
«Մ. Բոգդանովը և Հ. Աբդոլլահյանը հաստատել են փոխգործակցության ակտիվացման կարևորությունը միջազգային և տարածաշրջանային այլ խաղացողների հետ՝ Սիրիայի հակամարտության հուսալի կարգավորման և ահաբեկչական սպառնալիքին, առաջին հերթին՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» համախմբված հակազդելու ուղղությամբ»,–նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Երկրներն ընդգծել են քաղաքական երկխոսության կարևորությունը՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
ՌԴ–ն և Իրանը մտադիր են միասին պայքարել ԻՊ դեմ

7or.am