Կարծիք

22.09.2015 00:15


Ում պետք է պարգևատրել

Ում պետք է պարգևատրել

Ես մի քիչ կատեգորիկ բան եմ ասելու... Դե հիմա ...բնույթով այդպիսին եմ...

Ամեն տարի Անկախության օրը, երբ պետական պարգեւներ են տալիս արվեստագետների, ովքեր դեռ 1991-ից առաջ կամ անկախությունից անմիջապես հետո փախել են երկրից, ես դա չեմ հասկանում:

Հայոց մտավորականությունը եթե փախչում է երկրից` չմասնակցելով եւ ընդհանրապես կենդանության նշաններ ցույց չտալով ՀՀ պետականության կայացման գործում, ինձ համար նոնսենս է, երբ նմաններին պետական պարգեւներ են շնորհում:

Խոսքը ավանդական Սփյուռքի ստեղծագործողների մասին չէ, այլ հենց սովետո՛ւմ իբրեւ արվեստագետ կայացածների մասին, ովքեր անկախության շունչն զգալուն պես փախան երկրից:

Ու հիմա նրանց պարգեւատրում են: Ինչի՞ համար...Գրողը տանի...

Նույն հաջողությամբ՝ նախ պետք է պետականորեն գնահատել այն շարքային քաղաքացիներին, ովքեր ստիպված էին հեռանալ երկրից: Բայց նրանք հեռանալով պահել են այս երկիրն իրենց տրանսֆերտներով. օգնել են հարազատներին եւ անծանոթ հայրենակիցներին... Ինչո՞ւ նրանց չենք գնատահում...

Երբ, այսպես կոչված, մտավորականությունն է փախչում` խաթարելով Հոգեւոր Հայաստան ստեղծելու գաղափարն ու իղձը, դա անընդունելի եւ անհասկանալի ինձ համար...

Մանավանդ երբ նրանք կամավոր վտարանդության երկու տասնամյակների ընթացքում որեւէ կերպ չեն աջակցել հայրենիքին...

Ուրեմն, նախ պարգեւատրենք ու գնահատենք, այսպես կոչված, անհայտ, շարքային ՀԱՅԻՆ, ով հեռանալով` ՊԱՀԵԼ է հայրենիքը... Թեկուզ` նյութապես...

Կիմա Եղիազարյան

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/894921403929675?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը