Ուկրաինայից Ղրիմ բեռնափոխադրումն ամբողջությամբ դադարեցվել է. սահմանային երեք անցակետն էլ փակ է բեռնատար մեքենաների համար։ Այս մասին գրում է «Униан»–ը։
Նշվում է, որ ղրիմցի թաթարների առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը մեջլիսի ներկայացուցիչների, Ուկրաինայի ՆԳՆ վարչության և Խերսոնյան շրջանի ղեկավարների հետ այցելել է սահմանային երեք անցակետ՝ պատգամավորներ Իգոր Լուցենկոյի և Վլադիմիր Պարասյուկի ուղեկցությամբ։
Ակտիվիստները բեռնատարների վարորդներին խորհուրդ են տվել հետ դառնալ սահմանային անցակետերից։
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության աշխատակիցները պնդում են, որ օրինական հիմնավորում չկա տրանսպորտային միջոցների մուտքը Ղրիմ արգելափակելու համար։ Սահմանապահները, սակայն, ակտիվիստների գործողությունները չեն խոչընդոտում։
Նշվում է, որ ղրիմցի թաթարների ներկայացուցիչներն արգելափակել են սահմանային անցակետերը՝ խոչընդոտելու ուկրաինական արտադրանքի մուտքը Ղրիմ՝ ՌԴ–ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։Նրանք բետոնե պատնեշներ են կառուցել Ղրիմ տանող մայրուղում։ Ակցիային խոստացել են աջակցել «Աջ սեկտորի» զինյալները։
Նշենք, որ 2014թ. նոյեմբերին ՌԴ–ն «Աջ սեկտորը» համարեց ծայրահեղական կազմակերպություն և արգելեց նրա գործունեությունը ՌԴ տարածքում։
Ղրիմը փակ է ուկրաինական բեռնատարների համար
Ուկրաինայից Ղրիմ բեռնափոխադրումն ամբողջությամբ դադարեցվել է. սահմանային երեք անցակետն էլ փակ է բեռնատար մեքենաների համար։ Այս մասին գրում է «Униан»–ը։
Նշվում է, որ ղրիմցի թաթարների առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը մեջլիսի ներկայացուցիչների, Ուկրաինայի ՆԳՆ վարչության և Խերսոնյան շրջանի ղեկավարների հետ այցելել է սահմանային երեք անցակետ՝ պատգամավորներ Իգոր Լուցենկոյի և Վլադիմիր Պարասյուկի ուղեկցությամբ։
Ակտիվիստները բեռնատարների վարորդներին խորհուրդ են տվել հետ դառնալ սահմանային անցակետերից։
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության աշխատակիցները պնդում են, որ օրինական հիմնավորում չկա տրանսպորտային միջոցների մուտքը Ղրիմ արգելափակելու համար։ Սահմանապահները, սակայն, ակտիվիստների գործողությունները չեն խոչընդոտում։
Նշվում է, որ ղրիմցի թաթարների ներկայացուցիչներն արգելափակել են սահմանային անցակետերը՝ խոչընդոտելու ուկրաինական արտադրանքի մուտքը Ղրիմ՝ ՌԴ–ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ Նրանք բետոնե պատնեշներ են կառուցել Ղրիմ տանող մայրուղում։ Ակցիային խոստացել են աջակցել «Աջ սեկտորի» զինյալները։

7or.am