Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. մահացածի գլուխը մարմնից պոկվել է
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Էլինա Պողոսյանի վարած «Kia» մակնիշի 31 ՕՏ 539 համարանիշի և 24-ամյա Անդրանիկ Զարահյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QԼ 568 համարանաիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով էլ 1 հոգի՝ 40-45 տարեկան մի կին, տեղում մահացել է: 2 հոգու քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են մահացած կնոջ դին, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս հարվածել է իր առջևով ընթացող «Kia»-ին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Kia»-ի մեջ գտնվող երիտասարդ ամուսինները մեկնում էին մեղրամսի:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում: