Աշխարհ

21.09.2015 12:18


Քերրի. «ՌԴ–ն պարտավո՛ր է մասնակցել սիրիական հակամարտության լուծմանը»

Քերրի. «ՌԴ–ն պարտավո՛ր է մասնակցել սիրիական հակամարտության լուծմանը»

Ռուսաստանը պետք է մասնակցի սիրիական հակամարտության կարգավորմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնարար Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերի հետ բանակցությունների արդյունքում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով ընգծել է, որ դա նաև Ռուսաստանի պարտքն է:

Քերրիի խոսքերով՝ Սիրիայում խաղաղություն չեն կարող հաստատել ո՛չ երկրի նախագահ Բաշար Ասադը, ո՛չ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Ըստ նրա՝ սիրիական ճգնաժամը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհվ:

Շթայնմայերն իր հերթին նշել է, որ Սիրիայում պատերազմի ավարտին հնարավոր է հասնել միայն միջազգային ողջ հանրության աջակցության դեպքում, այդ թվում՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Ռուսաստանի ներգրավվածությամբ: Նրա կարծիքով դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքի պատճառը Սիրիայում ընթացող պատերազմն է, հետևաբար անհրաժեշտ է պայքարել պատճառի՛ դեմ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը