Աշխարհ

21.09.2015 10:05


Քերրին մտադիր է հանդիպել Լավրովին Սիրիայի հարցը քննարկելու համար

Քերրին մտադիր է հանդիպել Լավրովին Սիրիայի հարցը քննարկելու համար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հանդիպելու է Իրանի և ՌԴ արտգործնախարարներին՝ սիրիական հակամարտության լուծման ուղիները քննարկելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Նա հայտնել է, որ այդ թեմայով մի շարք հանդիպումներ կկայանան Նյու Յորքում, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել։

«Ես կհանդիպեմ նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ»,–ասել է ամերիկացի դիվանագետը։

Ավելի վաղ Քերրին հայտարարել էր, որ սիրիական հակամարտությունը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը