Լրահոս

21.09.2015 08:36


Հրդեհ է բռնկվել Արտաշատի ծննդատանը

Հրդեհ է բռնկվել Արտաշատի ծննդատանը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.37-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի ԲԿ-ի կաթսայատանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ծննդատանը` աստիճանավանդակի տակ գտնվող պահեստային սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.46-ին, մարվել` 01.54-ին: Այրվել է էլ. մալուխ (15 գմ) և 3 ներքնակ:

Այս խորագրի վերջին նյութերը