Աշխարհ

20.09.2015 10:23


Կանադան պատրաստ է մինչև 10 հազար փախստականի ընդունել Սիրիայից և Իրաքից

Կանադան պատրաստ է մինչև 10 հազար փախստականի ընդունել Սիրիայից և Իրաքից

Կանադան աշխատում է 10 հազար փախստականների գրանցելու գործընթացն արագացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Ներգաղթյալների հարցով նախարար Քրիս Ալեքսանդրն ընդգծել է, որ Կանադան ի՛նքը որոշում կկայացնի իր տարածքում փաստականների ընդունելու հարցում, այլ ոչ թե կսպասի ՄԱԿ–ի պաշտոնական հրահանգին։

Բացի այդ, Կանադայի իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ արագացնեն սիրիացիների և իրաքցիների՝ փախստականի կարգավիճակ տալու դիմումների ուսումնասիրությունը։ Նախարարը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում նրանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ։

«Այս բոլոր միջոցառումները երաշխավորում են, որ մինչև 2015թ. վերջ հազարավոր սիրիացի և իրաքցի փախստականներ կհայտնվեն Կանադայում»,–ընդգծել է նա։

Մերձավոր Արևելքում՝ ՄԱԿ–ի արտակարգ ծրագրով, փախստականների ճամբարների տեղակայման համար էլ Կանադան 75,4 մլն դոլար է հատկացնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը