Աշխարհ

19.09.2015 23:09


Օբաման մեկ տարեկան երեխային շնորհավորել է ծննդյան 101-ամյակի կապակցությամբ

Օբաման մեկ տարեկան երեխային շնորհավորել է ծննդյան 101-ամյակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման շնորհավորել են մի տղայի՝ 100 տարվա տարբերությամբ շփոթելով նրա տարիքը։ Այս մասին հայտնում է NBC News–ը։

Յուտա նահանգից Շոստեդների ընտանիքում հին և ուրախ ավանդույթ կա՝ նրանք խնդրում են իրենց երեխաների համար շնորհավորանքներ ուղարկել Սպիտակ տնից։ Սակայն, որդուն՝ մեկ տարեկան Բենջամինին, ուշագրավ բացիկ է եկել։

«Թանկագին Բենջամի՛ն, շնորհավոր ծննդյան 101-ամյակը»,–գրված է եղել Սպիտակ տնից Բարաք և Միշել Օբամաների անունով ուղարկված պաշտոնական այդ բացիկում։

Դրանում նաև գրված է եղել, որ Բենջամինն ամերիկյան պատմության անքակտելի մասն է, քանի որ ականատես է եղել ամենալավին, որն ամերիկյան ազգը կարող էր հասնել միասնական ջանքերի շնորհիվ։

«Միգուցե դա մարգարեություն է»,–կատակել է երեխայի հայրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը