Երկրների միջազգային վարկանիշային ցուցանիշները. Հայաստան-Ադրբեջան
2010 թ. «ամենադրական» երկիրը համարվում է Սինգապուրը, «ամենաբացասականը»' Պակիստանը, «ժողովրդականություն վայելողը»' Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ «ժողովրդականություն չվայելողը»' Սան Թոմեն և Պրինսիպեն:
Այս որակումները կարելի է տալ' ելնելով «Իսթ-Ուեսթ Քոմունիքեյշըն» ամերիկյան հեղինակավոր կառույցի կատարած հետազոտության արդյունքներից. նա ստուգում է աշխարհի 200 երկրների (ներառյալ ՄԱԿ-ի 192 անդամ երկրները) միջազգային վարկանիշը:
Հետազոտությունը հիմնված է հարյուրհազարավոր նորություններում երկրների միլիոնավոր հիշատակումների վերլուծության վրա:
Կիրառվում է լեզվահոգեբանական հատուկ համակարգ, որում ներառված շուրջ 16 հազար բառերն ու արտահայտությունները ցույց են տալիս դրական կամ բացասական ազդակներ (դրական ուղերձ են պարունակում, օրինակ, «օգնել», «համաձայնություն», «ազատ», «ապահովել», «աճ», «հաղթել», «ամուր», «հույս» բառերը, բացասական' «սպանել», «փախստական», «բռնություն», «անջատողական», «հարձակում», «հեղաշրջում» և այլն):
Ելնելով այսօրինակ ուղերձների ու համապատասխան երկրի մասին հիշատակումների թվի հաշվարկից, որոշվում է այդ երկրի զբաղեցրած հորիզոնականն աշխարհի երկրների շարքում:
Ըստ այս հետազոտության' 2008 թ. կտրվածքով Հայաստանը զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը' 6919 հիշատակումով, Ադրբեջանը' 103-րդ հորիզոնականը' 6110 հիշատակումով:
Դրական լուսաբանվածների շարքում Հայաստանը' 75-րդն էր, Ադրբեջանը' 53-րդը:
2009 թվականի տվյալներով' Հայաստանն առաջատար մամուլի հիշատակումների թվով ողջ աշխարհում զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը (9829 հիշատակում), իսկ դրական լուսաբանումներով' 152-րդը: Ադրբեջանը զբաղեցրել 119-րդ հորիզոնականը (հիշատակվել է 4960 անգամ), դրական լուսաբանվելու կատեգորիայում' 101-րդը:
Հետազոտության արդյունքները տարածելով միայն արտաքին քաղաքականության գործոնի վրա, փորձենք ներկայացնել Հայաստանի միջազգային հեղինակության ցուցանիշը և համեմատենք այն Ադրբեջանի համապատասխան ցուցանիշների հետ:
Համեմատած 2009 թ. վերջին եռամսյակի արդյունքների հետ' 2010 թ. առաջին եռամսյակում Հայաստանն իր վարկանիշային ցուցանիշներում ունեցել է -14 փոփոխություն, Ադրբեջանը' +18: Այսպես, 2010 թ. առաջին եռամսյակում, այսինքն' հունվար, փետրվար, մարտ ամիսներին Հայաստանը հիշատակումների թվով զբաղեցրել է աշխարհում 96-րդ հորիզոնականը (2.251 անգամ), Ադրբեջանը' 143-րդ (631 անգամ): Նույն եռամսյակի արդյունքներով' Հայաստանը դրականորեն լուսաբանվելու ոլորտում զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը, Ադրբեջանը' 81-րդը:
Հարկ է նշել, որ եռամսյակը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ, որը, փաստորեն, համարժեք չընդունվեց միջազգային մամուլում (Հայաստանի քարոզչությունն այս ուղղությամբ դեռևս թույլ էր, հանրապետության նախագահի ելույթն էլ «Չաթըմ Հաուզում», հարցազրույցները ֆրանսիական «Le Figaro»-ի, սիրիական «Al Watan»-ի, «Euronews»-ի և Ալ Ջազիրայի հետ դեռևս չէին կարող արդյունք տալ), և Թուրքիայի արտաքին քաղաքականության պայմաններում (Հայաստանի վարքագծում նախապայմաններ տեսնելը) Հայաստանը բացասական լուսաբանվեց միջազգային առաջատար մամուլում:
Առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների ձախողման գործընթացի հենքի վրա (որում իր «ներդրումն» ուներ Անկարայի նախապայմաններով խոսելու վարքագիծը), Հայաստանը դրական հիշատակումների թվով ցածր դիրքեր է զբաղեցրել:
Սա բնական է, եթե համեմատենք անցյալ տարվա հայ-թուրքական գործընթացի շնորհիվ Հայաստանի ցուցանիշների բարձր մակարդակը. 2008 թ. երրորդ եռամսյակում (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) Հայաստանի միջազգային հեղինակությունը կտրուկ աճել էր' հասնելով 84-րդ հորիզոնականին. շուրջ 3380 հիշատակում: Դրական առումով նույնպես բարձրացել է մինչև 135-րդ հորիզոնական:
Իսկ չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր), երբ միջազգային ասպարեզում ակտիվորեն քննարկում էին հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, Հայաստանը հիշատակվել է 2,399 անգամ (98-րդ հորիզոնական): Եվ ամենից ուշագրավն այն է, որ դրական լուսաբանվելու ասպարեզում պետությունը բեկումնային առաջընթաց է ունեցել՝ առաջ անցելով այնպիսի բարեկեցիկ երկրներից, ինչպիսիք են Նիդեռլանդները, Շվեդիան, Ավստրիան, Կանադան, և այնպիսի հզորներից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան. Հայաստանն աշխարհում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը:
ԱՊՀ անդամ 12 երկրների շարքում (Ղազախստան, Ուկրաինա, Թուրքմենստան, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Տաջիկստան, Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ուզբեկստան, Ղրղզստան) Ադրբեջանը «դրական» երկրներից 4-րդն է, Հայաստանը' 10-րդը:
2010 թ. առաջին եռամսյակում միջազգային հիշատակումների թվով իշխող տասնյակը ներկայացնում են հետևյալ երկրները' Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Հնդկաստան, Չինաստան, Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա:
Դրական լուսաբանվածների տասնյակը հետևյալն է. Սինգապուր, Կանադա, Հարավային Կորեա, Նորվեգիա, Մալայզիա, Քուվեյթ, Իտալիա, Նոր Զելանդիա, Հոնկոնգ, Ավստրալիա:
2010 թ. երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատությամբ, Հայաստանն ունեցել է +7, Ադրբեջանը' -37 փոփոխություն: Այսպես, 2010 թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին հիշատակումների թվով Հայաստանն աշխարհում զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը. շուրջ 1.608 հիշատակում, Ադրբեջանը' մի հորիզոնականով իջեցրել է իր վարկանիշը' 142-րդ հորիզոնական (785 անգամ): Այս եռամսյակում Ադրբեջանը էապես նվազեցրել է դրական լուսաբանվելու իր բարձր ցուցանիշները' զբաղեցնելով 118-րդ հորիզոնականը: Մինչդեռ Հայաստանը բարելավել է իր այդ ցուցանիշը' զբաղեցնելով 155-րդ հորիզոնականը:
Նշված ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական ու հասարակական շրջաններին հաջողվեց ցույց տալ Թուրքիայի ոչ բավարար քաղաքական կամքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում. հանրապետության նախագահն առկախեց արձանագրությունները' ապացուցելով Անկարայի մեղավորությունը գործընթացի կասեցման մեջ:
Ադրբեջանի ցածր ցուցանիշները պայմանավորված էին Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ավելի ակտիվացմամբ (օրինակ' հունիսի 18-ին ԼՂՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի դեպքը) և ղարաբաղյան հակամարտությունը ուժային ձևով լուծելու կամքի ցուցաբերմամբ: (Այս վարքագիծը, ինչպես կանխատեսվում էր, շարունակվում է նաև հաջորդ եռամսյակների ընթացքում, որը և կնվազեցնի Ադրբեջանի դրականի ցուցանիշը:)
Այդուամենայնիվ, ԱՊՀ երկրների շարքում այս ժամանակահատվածում Հայաստանը զբաղեցնում է 8-րդ, Ադրբեջանը' 6-րդ հորիզոնականը:
Ինչպես նախորդ 2 տարիներին, այս եռամսյակներում նույնպես Ադրբեջանն, ամեն դեպքում, Հայաստանից ավելի դրական վերաբերմունք է ստանում միջազգային մամուլից:
Խնդիրը թե՛ համապատասխան դիվանագիտական ու (այդ համատեքստում) քարոզչական աշխատանք տանելն է, թե՛ երկրների նկատմամբ միջազգային հատուկ հետաքրքրությունը: Հարկ է նշել նաև, որ հետազոտության ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն քաղաքական բնագավառը, այլև զբոսաշրջությունը, մշակույթը և տնտեսությունը: Այս ասպարեզներում էլ, սակայն, դրական հիշատակման համար ոչ այնքան հարուստ մշակույթ ու ազատական տնտեսությունն են դեր խաղում, որքան մշակույթն ու տնտեսության հաջողությունները պրոպագանդելը:
Աշխարհում առաջին տասնյակը զբաղեցնող երկրները թերևս տիրապետում են և՛ առաջինին, և՛ երկրորդին. 2010 թ. երկրորդ եռամսյակի իշխող տասնյակը հիշատակումների քանակով զբաղեցնում են հետևյալ երկրները. Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Հնդկաստան, Ավստրալիա, Չինաստան, Իսրայել, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Կանադա: Դրական լուսաբանվածների տասնյակն է' Սինգապուր, Մալայզիա, Կանադա, Իտալիա, Հարավային Կորեա, Քուվեյթ, Նոր Զելանդիա, Միացյալ Թագավորություն, Հոնկոնգ, Ֆրանսիա:

Վահան Դիլանյան
Ըստ ankakh.com–ի