Աշխարհ

19.09.2015 16:51


ԱՄՆ–ում մահացածների դաջվածքներից հուշանվերներ են պատրաստում (լուսանկարներ)

ԱՄՆ–ում մահացածների դաջվածքներից հուշանվերներ են պատրաստում (լուսանկարներ)

Ուշագրավ ծառայություն է մատուցում ամերիկյան «Save My Ink» ընկերությունը: «Mirror»-ի փոխանցմամբ՝ ընկերությունն առաջարկում է ի հիշատակ հանգուցյալների՝ պահպանել նրանց դաջվածքները:

«Save My Ink»-ի աշխատողները կտրում են դաջվածքով մաշկը, թրջում այն հատուկ հեղուկի մեջ և փոխանցում դաջվածքով մաշկի կտորը հանգուցյալի հարազատներին:

Ընկերության հիմնադիր 60-ամյա Չարլզ Հեմը պատմել է, որ դաջվածքները պահպանելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ տղամարդը հաշվարկել է, որ կյանքի ընթացքում իր մարմինը զարդարելու նպատակով նա ծախսել է մոտ 10 հազ դոլար:

«Դուք չեք գցելու Պիկասսոյի ստեղծագործությունը միայն այն պատճառով, որ նա մահացել է, չէ՞: Դաջվածքներն արվեստ են, որն անհրաժեշտ է պահպանել», - իր կարծիքն է հայտնել Հեմը:

Նշվում է, որ ակումբին միանալու համար անհրաժեշտ է վճարել 115 դոլար: Բացի այդ, ամեն տարի անհրաժեշտ է վճարել 60 դոլար: Ակումբի անդամներն իրենց հարազատի մահից հետո 18 ժամվա ընթացքում պարտավոր են այդ մասին տեղեկացնել ընկերության աշխատակիցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը չի աշխատում դեմքին կամ ինտիմ տեղերում արված դաջվածքների հետ: Հեմը պատմել է, որ պահպանված դաջվածքները հաճախորդներն օգտագործում են որպես տան դեկոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը