Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի մեկամսյա համատեղ զորավարժությունները
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև դեռևս օգոստոսի 22-ին մեկնարկած և Եվլախում անցկացվող «TurAz Qartalı – 2015» (Թուրք-ադրբեջանական արծիվ) համատեղ զորավարժությունը։ Ինչպես տեղեկացնում է «razm.info»–ն, այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ անցկացվող համատեղ զորավարժություններին մասնակցում էին ադրբեջանական օդուժի ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35Մ հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներ։ Թուրքական օդուժը ներկայացված էր F-16 բազմանպատակային կործանիչներով, F-4E ռմբակոծիչներով, UH-60 բազմանպատակային և AS532 Cougar որոնողափրկարարական ուղղաթիռներով։

Մանրամասները՝ «razm.info»–ում։