Լրահոս

19.09.2015 11:37


Հակառակորդը Այգեհովիտ գյուղում կրկին մեքենա է գնդակոծել

Հակառակորդը Այգեհովիտ գյուղում կրկին մեքենա է գնդակոծել

Երկու օր առաջ` սեպտեմբերի 17-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից ավտոմեքենա է վնասվել, երկրորդը` վերջին մի քանի օրերի ընթացքում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Ինչպես NewsBook-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը, դեպքը տեղի է ունեցել խաղողի բերքահավաքի ժամանակ: «Հակառակորդի դիպուկահարը գնդակոծել է գյուղի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսսան Ջիպ» մակնիշի ավտոմեքենան: «Մեքենայի ետնապակին կոտրվել է, գնդակոծվել է մեքենայի աջակողմյան հատվածը»,-ասաց նա:

Լևոն Գրիգորյանի տեղեկացմամբ` գյուղացիների անվտանգությունը բերքահավաքի ժամանակ ապահովելու խնդրանքով իրենք դիմել են Կարմիր Խաչին, սակայն առայժմ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը