Աշխարհ

19.09.2015 16:36


Մոսկովյան աղբանոցում աճած բանջարեղենը թունավոր չի եղել

Մոսկովյան աղբանոցում աճած բանջարեղենը թունավոր չի եղել

Մոսկվայի Տպագրիչների շրջանի աղբանոցում աճած բանջարեղենը պարզվել է՝ վտանգավոր չէ առողջությանը։ Այս մասին հայտնում է «Москва 24» հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ Տպագրիչների շրջանի բնակիչները Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներին էին հանձնել աղբանոցում աճած բանջարեղենը։

Լրագրողներն էլ վերցրել են դդում, ձմերուկ, դդմիկ, պոմիդոր և փորձաքննության հանձնել. արդյունքում՝ պարզվել է, որ բանջարեղենը միանգամայն անվտանգ է։

«Թունավոր տարրեր չեն հայտնաբերվել։ Դդումի միջից նիտրատներ են հայտնաբերվել՝ 778 մգ 1 կգ–ում՝ սահմանված 400–ի դիմաց։ Նիտրատի նման քանակությունը կարող է թունավորում առաջացնել, և խորհուրդ չի տրվում նման բանջարեղեն օգտագործել սննդի մեջ։ Իսկ ահա ձմերուկում, պոմիդորում և դդմիկում առկա նիտրատը չի գերազանցում սահմանված չափաքանակը»,–ասել է փորձագետ Սվետլանա Սմիրնովան։

Տպագրիչների բնակիչները արդեն մի քանի տարի է՝ փորձում են հասնել աղբանոցի ոչնչացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը