Աշխարհ

19.09.2015 09:45


Տիմոշենկոյին Հոնդուրասի դեսպան նշանակելու վերաբերյալ խնդրագիրն ավելի քան 15 հազ մարդ է ստորագրել

Տիմոշենկոյին Հոնդուրասի դեսպան նշանակելու վերաբերյալ խնդրագիրն ավելի քան 15 հազ մարդ է ստորագրել

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին Հոնդուրասի դեսպան նշանակելու վերաբերյալ էլեկտրոնային խնդրագիրը մի քանի օրվա ընթացում ավելի քան 15 հազ ստորագրություն է հավաքել։ Այս մասին հայտնում է «Апостроф»–ը։

Նշվում է, որ խնդրագիրը հայտնվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում սեպտեմբերի 15–ին։

«Խնդրում ենք Ձեզ Յուլյա Տիմոշենկոյին Հոնդուրասի դեսպան նշանակել՝ հաշվի առնելով նրա կառավարման մեծ փորձն ու համապատասխան գիտելիքները»,–ասվում է տեքստում։

Որպեսզի պետության ղեկավարը դիտարկի այդ հարցը, հարկավոր է 25 հազ ստորագրություն, որոնց հավաքման համար մնացել է 87 օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը