Լրահոս

18.09.2015 22:14


37 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

37 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.24-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզած քաղաքացին (մոտ 40 տ.) սպառնում է ցած նետվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Կարո Հալաբյան փողոցները միացնող կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության աշխատակիցների և հրշեջ-փրկարարների համատեղ արված բանակցությունների արդյունքում կանխվել է Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակիչ` 1978 թ. ծնված Դ. Կ.-ի ինքնասպանության փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը