Քաղաքական

18.09.2015 19:36


Սահմանադրական փոփոխություններին դեմ կքվեարկեն ՀԱԿ–ն ու «Ժառանգություն»–ը

Սահմանադրական փոփոխություններին դեմ կքվեարկեն ՀԱԿ–ն ու «Ժառանգություն»–ը

Այսօր գումարված ԱԺ արտահերթ նիստում ավարտվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցի քննարկումը։

Քվեարկությունը հետաձգվել է մինչև ԱԺ հաջորդ քառօրյա։

Մինչ այդ խմբակցությունները ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

ՀԱԿ–ն ու «Ժառանգություն»–ը (խոսքը միայն Զարուհի Փոստանջյանի մասին է) հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ–ն՝ կողմ: ՕԵԿ-ը դեռ չի որոշել. սպասելու է իր առաջարկությունների քննարկմանը:

–Երեք խմբակցություն համատեղեցին իրենց ուժերը, խմբակցություններից մեկի մի մասը դեմ արտահայտվեց և վճռական էր, մյուս խմբակցության մեկ անձը դեմ արտահայտվեց, մյուսները, կարծում եմ, առաջարկությունների քննարկումներից հետո իրենց կարծիքը կներկայացնեն հասարակության դատին,–արտահերթ նիստը եզրափակելով՝ ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը