Տնտեսական

18.09.2015 17:12


Ավարտվել են ՀՀ 2016 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

Ավարտվել են ՀՀ 2016 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության, Երևանի քաղաքապետարանի, Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և կառավարությանն առընթեր մյուս մարմինների, Վերահսկիչ պալատի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վիճակագրական ծառայության պետական կոմիտեի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները:
Բոլոր գերատեսչությունների հետ 2016 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումների արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու փաստաթուղթը և ներկայացվելու է Ազգային ժողով:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը