McDonald"s–ից 320 հազար ռուբլի է բռնագանձվել երեխայի վրա թափված սուրճի համար
Մոսկվայի դատարանը մասնակի բավարարել է մայրաքաղաքի բնակիչ Ալեքսեյ Կարելովի հայցն ընդդեմ McDonald's–ի, որի աշխատակիցը տաք սուրճ է թափել նրա դստեր վրա։
Դատարանը McDonald's–ին պարտադրել է հայցվորին 300 հազար ռուբլի վճարել բարոյական վնասի, իսկ 20 հազար ռուբլի՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
Տղամարդը McDonald's–ից 5 մլն ռուբլի էր պահանջել։ Ստացված գումարը նա մտադրված է ծախսել բարեգործական նպատակներով։
Նշվում է, որ թափված սուրճից 3–ամյա աղջնակը վնասվածք է ստացել։ Իսկ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ գանձապահը երեխային խաղալիք–հուշանվեր է փոխանցելիս եղել։

7or.am