Չինաստանում կարելի է «iPhone 6S» ձեռք բերել սերմնահեղուկի դիմաց
Շանհայում գտնվող հիվանդանոցները հնարավորություն են ընձեռել «iPhone 6S» ձեռք բերել սերմնահեղուկ հանձնելու դիմաց։ Այս մասին գրում է «BBC»–ն:
Բայց մինչ այդ դոնորը պետք է մի շարք բժշկական հետազոտություններ անցնի և անալիզներ հանձնի, ինչպես նաև 165 սմ–ից բարձր հասակ և բարձրագույն կրթություն ունենա։
Սերմնահեղուկ հանձնելու դիմաց տղամարդը 6000 յուան (940 դոլար) պարգևավճար կստանա։ Սակայն բժշկական կենտրոններն իրենց գովազդում միտումնավոր շեշտում են, որ այդ գումարով հնարավոր է «iPhone 6S» ձեռք բերել։
Դրա համար պահանջվում է 6 ամսում 17 մլ սերմնահեղուկ հանձնել։
Որպես կարգախոս էլ ընտրվել է՝ «Պետք չէ երիկամները վաճառել. «iPhone 6S» ստանալը հեշտ է»։
Ավելի վաղ երկու չինացի իրոք փորձել էին վաճառել իրենց երիկամները «Apple»–ի սմարթֆոն ձեռք բերելու համար։

7or.am