Քաղաքական

18.09.2015 13:34


Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի գնման գործարքի հետ»

Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի գնման գործարքի հետ»

Մամուլում այսօր տեղ գտած հերթական «տեղեկատվության» համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: Նշվում է նաև, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը:
Հրապարակման հետ կապված պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ ընդհանրապես և ՀԷՑ-ի գնման գործարքի հետ՝ մասնավորապես: Գագիկ Ծառուկյանը երբևէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և չունի:
Գագիկ Ծառուկյանի անձի և գործունեության հետ կապված հետևողական և միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսևորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը