Աշխարհ

18.09.2015 11:35


Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատ է արձակվել

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատ է արձակվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան ազատ է արձակել նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Վրաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վճռի հիման վրա։

Սահմանադրական դատարանը նախօրեին որոշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որը թույլ է տալիս նախնական կալանքի տակ գտնվել ավելի քան 9 ամիս, հակասահմանադրական է։ Ուգուլավան նախնական կալանքի տակ էր գտնվում արդեն 14 ամիս:

Սահմանադրական դատարանի որոշման անհապաղ կատարման անհրաժեշտության մասին հայտնել էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

Ուգուլավան կալանքի տակ էր հայտնվել նախորդ տարվա հուլիսին: Նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ՝ ապօրինի եկամուտների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անկարգությունների կազմակերպման վերաբերյալ։

Նշենք, որ Ուգուլավային ՔԿՀ-ի մոտ դիմավորելու էին գնացել բազմաթիվ թբիլիսցիներ դեռ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրապարակել էր իր որոշումը: Նրա ազատ արձակվելու փաստը ողջունել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը