Լրահոս

18.09.2015 21:11


Թմրամիջոց է պատրաստել տանը՝ իր օգտագործման համար

Թմրամիջոց է պատրաստել տանը՝ իր օգտագործման համար

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 2-րդ շենքի դիմացից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 մգ 2 ներարկիչ` լցված 3.2-ական մգ բաց շագանակագույն լուծույթով:
Ըստ Արթուր Կ.-ի հայտարարության` ներարկիչների մեջ լցված լուծույթը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է տանը՝ իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը