Աշխարհ

18.09.2015 10:10


Ադրբեջանն ու ՌԴ–ն պայմանավորվել են գազի «փոխանակման» մասին

Ադրբեջանն ու ՌԴ–ն պայմանավորվել են գազի «փոխանակման» մասին

Ադրբեջանը պատրաստվում է հոկտեմբերից «փոխանակման» սկզբունքով օրական մինչև 10 մլն խմ գազ ստանալ ՌԴ–ից։ Այս մասին, «Ռեյթերի» փոխանցմամբ, հայտնել է «ГНКАР» ադրբեջանական պետական նավթային ընկերության ղեկավարը՝ նշելով, որ նմանատիպ բանակցություններ են ընթանում նաև Թեհրանի հետ։

Փորձագետների կարծիքով առաջին անգամ Մոսկվայի և Բաքվի պատմության մեջ գազային փոխանակման գործարքը հնարավորություն կտա բարձրացնել Հյուսիսային Կովկաս ռուսական գազի մատակարարման մակարդակը պահանջարկի կտրուկ աճի դեպքում և ձմռանը, ինչպես նաև փորձարկել ադրբեջանական պահեստարանները հետագայում Եվրոպա գազ հասցնելու համար կառուցվող Տրանսադրիատիկ գազատարի համար։

«Սրանք փոխանակման ժամանակավոր գործողություններ են։ Այդ հարցով «Գազպրոմի» ղեկավարության հետ արդեն պայմանավորվածություն կա»,–լրագրողներին ասել է «ГНКАР»–ի ղեկավար Րովնագ Աբդուլլաևը՝ հավելելով, որ ընկերության աշխատակիցներն այժմ գազամատակարարումների տեխնիկական մանրամասներն են մշակում։

Նախորդ շաբաթ «Գազպրոմից» հայտնել էին, որ տարեկան 2 մլրդ խմ գազ կմատակարարեն Ադրբեջանին կամ օրական 10 մլն խմ։

Ռուսական կոնցեռնն ավելի վաղ մերձկասպյան երկրներից մոտ 3 մլրդ խմ գազ էր ներմուծում։

Աբդուլլաևի խոսքերով՝ հոկտեմբերին ստանալիք ՌԴ գազը Ադրբեջանում կպահեստավորվի մինչև մյուս տարի, այնուհետև կօգտագործվի ռուսական հարավային շրջանները մատակարարելու համար։

Ռուս փորձագետների կարծիքով նման կառուցվածքը շահավետ է «Գազպրոմի» համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը