Աշխարհ

18.09.2015 09:45


Խորվաթիան կփակի Սերբիայի հետ սահմանը ներգաղթյալների հաջորդ հոսքի դեպքում

Խորվաթիան կփակի Սերբիայի հետ սահմանը ներգաղթյալների հաջորդ հոսքի դեպքում

Խորվաթիայի ներքին գործերի նախարար Ռանկո Օստոյիչը հայտարարել է, որ իր երկիրը կփակի Սերբիայի հետ սահմանը, եթե մեկ օրվա ընթացքում ևս 8 հազ ներգաղթյալ հայտնվի իր տարածքում։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Օստոյիչը հավելել է, որ ներգաղթյալները չպետք է այլևս պաշտպանություն խնդրեն, քանի որ Խորվաթիան ի վիճակի չէ ընդունել նրանց բոլորին։

Նա նշել է, որ «Խորվաթիան այն երկիրը չէ, որտեղ ներգաղթյալները կփնտրեն այն, ինչ չեն կարողանում գտնել մյուս երկրներում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խորվաթա–սերբական սահմանում գտնվող Տովարնիկ քաղաքում հարյուրավոր ներգաղթյալներ դուրս են ճողոպրել ոստիկանական շրջափակումից և ոտքով առաջ շարժվել երկաթգծերի երկայնքով ու դաշտերի միջով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը