Լրահոս

18.09.2015 08:17


Թունավորում Թալինում և Վանաձորում

Թունավորում Թալինում և Վանաձորում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.18-ին Թալին քաղաքի ԲԿ հերթապահ բուժքույրից տեղեկատվություն է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայի նախանշաններով իրենց մոտ են հոսպիտալացվել Մաստարա գյուղի 3-րդ փողոցի բնակիչ` 2002 թ. ծնված Ց. Հ.-ը, 2006 թ. ծնված Հ. Ս.-ը և Թալին քաղաքի Սպանդարյան 11-րդ փողոցի բնակիչ` 2003 թ. ծնված Լ. Վ.-ը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.34-ին Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով իրենց մոտ է հոսպիտալացվել Գայի փողոցի բնակիչ` 1997 թ. ծնված Մ. Գ.-ը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը