Հեղինե Բիշարյան. «Սա նման է բազմաթիվ կարկատաններով հագուստի»
–Առհասարակ, Սահմանադրությունը պետք է փոխել, երբ կա հասարակական պահանջ, երբ հասարակությունը զարգացածության նոր մակարդակի է հասել։ Այնինչ մեր երկրում նման բան չկա,–ԱԺ–ում Սահմանադրության փոփոխությունների նախագծիքննարկման ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
–Սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը պետք է լինի մարդկանց կյանքում դրական փոփոխություններ բերելը։ Մինչդեռ մենք չունենք այն հարցերի պատասխանը, թե արդյոք այս փոփոխությունները որակական ազդեցություն կունենա՞ն մեր ժողովրդի ու մեր երկրի վրա, և արդյոք երկրում առկա հազարավոր խնդիրների լուծման բանալին սահմանադրական փոփոխություննե՞րն են։ Բազմաթիվ երկրների Սահմանադրությունների փորձն այդքան ոչ համահունչ պրոյեկտել հայկական իրականության վրա նման է բազմաթիվ կարկատաններով հագուստի, որը չի ծածկում իրական մերկությունը,–ասել է Հ. Բիշարյանը։
Հեղինե Բիշարյան. «Սա նման է բազմաթիվ կարկատաններով հագուստի»
–Առհասարակ, Սահմանադրությունը պետք է փոխել, երբ կա հասարակական պահանջ, երբ հասարակությունը զարգացածության նոր մակարդակի է հասել։ Այնինչ մեր երկրում նման բան չկա,–ԱԺ–ում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

7or.am